top of page

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է և մերկասառույց

Dec 17, 2024
1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 17:00-ի դրությամբ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

 
 
1/2387
bottom of page