ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԲԱՅՑ...
- Armen Sukiasyan
- Oct 19, 2024
- 1 min read

Իրանը «խաղաղության կողմնակից է, բայց պատրաստ է ցանկացած սցենարի», - ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Իսրայելը չի ճանաչում իր կատարած ռազմական հանցագործությունների նկատմամբ որևէ սահմանափակում։ Մենք հանդես ենք գալիս Գազայում և Լիբանանում մշտական և անհապաղ հրադադարի օգտին»,- ասել է իրանցի նախարարը, որի խոսքերը մեջբերում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Իր հերթին, Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում:
Նա նշել է, որ «պատերազմի՝ ամբողջ տարածաշրջանում տարածվելու վտանգը չի կարելի անտեսել».
«Մենք չենք ցանկանում պատերազմ մեր տարածաշրջանում։ Գոյություն ունեցող լարվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել Գազայում։ Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները Լիբանանի վրա»:
Թուրք նախարարը նաև ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում և փորձում է Իրանին ներքաշել այս պատերազմի մեջ»՝ ընդգծելով, որ «Թուրքիան և Իրանը հավերժ կլինեն այս տարածաշրջանում»։




















