top of page

«Եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է». Բագրատ Սրբազան

  • Armen Sukiasyan
  • May 6, 2024
  • 1 min read

Սևանից մեկնարկող երթից առաջ, պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանական քարոզչամեքենան ու Ադրբեջանն անհանգիստ են, ասում են՝ պատերազմի համար դուռ է բացում եկեղեցին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հոգևորականն ասել է. «Պատերազմի հրձիգն իրենք են: Եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն այսօրվա իշխանությունների վրա է: Իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը: Երկրի ներսում՝ ինչ տեղի կունենա, ո՛չ արտաքին ուժերի, ո՛չ թշնամիների, ո՛չ էլ որևէ մեկի խնդիրն է»:

1/1955
bottom of page