top of page

Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ

Apr 9
2 min read


Համացանցում շրջանառվում են տեղեկություններ Ստեփան Դեմիրճյան անունից, ըստ որոնց՝ իբր հերքվում է ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես կեղծ և չհամապատասխանող իրականությանը։



Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․


Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ՝ հրապարակայնորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։


Միաժամանակ պարտավոր ես նույն հարթակում, որտեղ կատարվել է այդ հայտարարությունը, հրապարակել պաշտոնական պարզաբանում և շտկում։


Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո, ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, և որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվությանը և հրապարակային ամոթալի բացահայտումների, կապված քո և ԴՕԿ Կուսակցության համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:


Հիշեցնենք, որ երեկ Ստեփան Դեմիրճյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքել էր տարածված տեղկեությունն այն մասին, որ ինքը համագործակցում է ԴՕԿ կուսակցության հետ, ավելին՝ Դեմիրճյանը, անգամ, մեզ հետ զրույցում պնդել էր, որ նույնսիկ որևէ տեսակ խոսակցություն չի ունեցել ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչների հետ: Թե ինչու է Լևոն Բաղդասարյանը շարունակ պնդում, որ ԴՕԿ կուսակցությունը Ստեփան Դեմիրճյանի հետ համագործակցելու է, առնվազն հասկանալի չէ:


«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Բաղդասարյանին:


- Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ եք պնդում, որ կողմերի միջև կա համագործակցություն, Դեմիրճյանն արդեն քանիցս հերքել է այդ լուրը:


- Ես ասել եմ, որ 24 ժամ ժամանակ եմ տվել, որպեսզի նրանք շտկումներ կատարեն, քանի որ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը:


- Բայց Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ անգամ զրույց չի ունեցել Ձեզ հետ:


- Դե էլ ոնց ասեմ` համբերությամբ զինվեք, Դեմիրճյանն ունի 24 ժամ ժամանակ: Եթե շտկումներ կանեն, շատ լավ, եթե ոչ, ես կանեմ հրապարակային հայտարարություններ:


- Իսկ զրուցե՞լ եք նրա հետ:


- Ես նման բան ասացի՞:


- Բա էլ ինչպե՞ս եք վստահ, որ համագործակցելու եք:


- 24 ժամ ժամանակ եմ տվել, այն հրապարակվել է: Ես կանեմ իմ հրապարակային հայտարարությունը: Նա պետք է շտկումներ անի իր հայտարարությունների մեջ: Իմ ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որոնք կհրապարակեմ այնքանով, որքանով նպատակահարմար կգտնեմ:


- Իսկ ինչո՞ւ եք ուզում հենց այդ ուժի հետ համագործակցել: Նրանք այդքան շա՞տ ձայներ ունեն:


- Մեր նպատակը ձայները չեն, իմ վստահորդի ռեյտինգը բավականին բարձր է, մեր նպատակն այն է, որպեսզի միասնական կարողանանք լուծել խնդիրները:


- Բայց ինչո՞ւ հենց Ստեփան Դեմիրճյանի հետ, ո՞րն է նրա ֆենոմենը:


- Խոսքը բոլոր այն կարող ուժերի մասին է, որոնք ոչ ներկա են, ոչ էլ նախկին: Մեր նպատակն այն է, որ համախմբվենք, ես էլ եմ այն կարծիքին, որ նա չունի բավարար ձայներ: Բոլոր ոչ նախկին, ոչ ներկա ուժերը կարող են անել հայտարարություններ, դրա համար բաց են, ինչու ենք անում նման վերապահում` ոչ նախկին, ոչ ներկա: Նախկիններն ու ներկաները մինչև հրապարակային չապաշխարեն նաև իրավական ճանապարհով, մենք նրանց հետո գնալու տեղ չունենք:



 
 
1/2387
bottom of page