Նստացնելը, մարդ բռնելն երբեք արդարադատություն իրականացնել չէ. Ասլանյան
Aug 27
1 min read

«Նստացնելը, մարդ բռնելը երբեք արդարադատություն իրականացնել չէ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։
Նա նշեց, որ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որ երկրում իրականացնի արդարադատություն, լինի անկախ դատական համակարգ՝ օրենքին հետևող դատախազությամբ, ոչ թե արդարադատություն իրականացվի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Ասլանյանը նշեց, որ վերջին տարիներին սուբվենցիաները դարձել են մահակ ՏԻՄ գլխին՝ համայնքապետերին գլխին։
«Սուբվենցիներն այնքանով են նպատակահարմար բաժանվում և հատկացվում, ինչքանով իշխող իշխանության քաղաքական քիմքին նպատակահարմար է տվյալ համայնքի ղեկավարը»,- ասաց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը։




















