top of page

Ալիևը և ամերիկացի կոնգրեսականը քննարկել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները»

Jun 17
1 min read


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամին։

Ալիևն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների ջանքերին. նշվել է, որ կողմերը մեծ կարևորություն են տալիս միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Դոնալդ Թրամփի ունեցած դերին, ինչպես նաև TRIPP միջանցքի ստեղծմամբ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման հեռանկարներին։

 
 
1/2387
bottom of page