top of page

Հունիսի 7-ից հետո ուժեղ առաջնորդը որդեգրելու է կարմիր գծեր, որտեղ մենք չենք հրաժարվելու մեր ազգային դիմագծից. Շիրազ Մանուկյան

Mar 20
1 min read


Չեք կարծում, որ այս մարդիկ խայտառակում են ինձ, քեզ, քո ընկերներին, ամբողջ Հայաստանի իրական անունը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը:

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ այսօր ստախոս վաճառականը՝ իր թույլ տեսակով, սպասարկում է Ադրբեջանի առաջնորդի ցանկությունները, իր փոքրիկ շրջանակով աջակցում է ադրբեջանական քաղաքականությունը: Մեզ ուժեղ դիվանագիտություն է պետք, որ հստակ երևան կարմիր գծեր: Ինձանից ավելի լավ գիտեք՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի սուվերեն տարածքում շարունակում է մնալ ադրբեջանական զորքեր:

Հայաստանի մասին ինչպես ասես խոսում են, բայց դրան համապատասխան պատասխան չի եղել և չի լինում նախորդ 4-5 տարում, մենք միայն զիջում ենք, միակողմանի զիջում ենք:

Հունիսի 7-ից հետո ուժեղ առաջնորդի ուժեղ դիվանագիտությունը որդեգրելու է հստակ կարմիր գծեր, որտեղ մենք չենք հրաժարվելու ոչ մեր ազգային դիմագծից, ոչ հիշողություն պահպանող ինստիտուտից, եկեղեցուց։ Հայաստանը ուժեղ է լինելու Սամվել Կարապետյանի հետ, ինչքան էլ, որ այս խոսքը դուր չի գալիս մի փոքրիկ խմբակի»,-նշել է նա:

 
 
1/2387
bottom of page