top of page

ՉԼ. «Լիվերպուլ»-ը Էնֆիլդում հաղթեց «Ատլետիկո»-ին

4 days ago
1 min read

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց մադրիդցիների իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, Դոմինիկ Սոբոսլայը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Ալեքսիս Մակ Ալիստերը խփեց տանտերերի երկրորդ և հաղթական գնդակը։

Հավելենք, որ սա մերսիսայդցիների չորրորդ անընդմեջ հաղթանակն էր Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խաղարկություններում։

 
 
1/2316
bottom of page