top of page

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

  • 4 hours ago
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար Երևանից Լոռի մեկնող ՆԳՆ ոստիկանության գվարդիային պատկանող ավտոբուսը վթարի է ենթարկվել:



Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։



 
 
bottom of page