top of page

Փաշինյանի որոշմամբ Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար

Oct 15
1 min read


Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը՝« Հարավկովկասյան երկաթուղու»  կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու, հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:


Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին  Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ կառավարության հաղորդմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

 
 
1/2387
bottom of page