«Ժողովուրդ». 10 անշարժ գույք և մոտ 11 մլն դրամ եկամուտ․ Սյունիքի մարզպետի տեղակալի հայտարարագիրը
- 6 hours ago
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետի տեղակալի Հայկ Հարությունյանի 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածքով է նա զբաղեցրել պաշտոնը և ինչ փոփոխություններ են արձանագրվել նրա ֆինանսական վիճակում՝ ներկա դրությամբ։
Հայկ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնն ստանձնել է 2022 թվականի ապրիլի 1-ից։
Հայտարարագրի համաձայն՝ նա ունի ընդհանուր առմամբ շուրջ 10 միավոր անշարժ գույք, որոնց մեջ ընդգրկված են հողամասեր և բնակարաններ Սյունիքի մարզի Կապան համայնքի տարբեր հասցեներում։ Դրանց մի մասը համատեղ սեփականություն է, իսկ մի մասը՝ բաժնային կամ միանձնյա սեփականություն։
Տվյալ տարվա սկզբում առկա 10 միավոր անշարժ գույք։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
Հայտարարագրում առկա է նաև երկու անշարժ գույք, որոնց վերաբերյալ տվյալները պահպանված են և հասանելի չեն։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, միանձնյա սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 29/12/2021, գնում։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 27/11/2017, գնում։
• Բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, բաժնային սեփականություն (1/5), Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան քաղաք, 25/03/2015, նվիրատվություն։
• Բազմամյա տնկի, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
• Հողամաս, համատեղ սեփականություն, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան, գյուղ Եղվարդ, 06/12/2002, այլ։
Բացի անշարժ գույքից, պաշտոնյան ունի նաև տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2020 թվականին։
Ֆինանսական հատվածում հայտարարագրում նշվում է շուրջ 1.2 մլն դրամ կանխիկ միջոց և տարբեր բանկային հաշիվներում ընդհանուր հաշվով շուրջ 1 մլն դրամից ավելի մնացորդ։ Միաժամանակ առկա են նաև վարկային պարտավորություններ՝ մոտ 3.5 մլն դրամ մնացորդով։
2024 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 10 մլն 893 հազար դրամ։
Հայտարարագրում նշվում է նաև, որ պաշտոնյան անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հանդիսանալով տարածքային կառույցի խորհրդի անդամ։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ պարզվում է նաև, որ պաշտոնը ստանձնելու պահին նրա ֆինանսական վիճակը ներառում էր շուրջ 1.1 մլն դրամից ավելի բանկային միջոցներ, 2 մլն դրամ կանխիկ գումար և ավելի քան 3.6 մլն դրամ վարկային պարտավորություն։
Ընդհանուր առմամբ, հայտարարագիրը ցույց է տալիս, որ պաշտոնյայի հիմնական ակտիվները ձևավորվում են անշարժ գույքից և աշխատավարձային եկամուտներից, իսկ պարտավորությունները հիմնականում կապված են վարկերի մարման հետ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















