top of page

Հայտնի երաժշտական խումբը կանվանափոխվի

Mar 10
1 min read


Հայտնի «Иванушки International» ռուսական երաժշտական խմբի պրոդյուսեր Իգոր Մատվիենկոն հայտարարել է, որ չի բացառվում, որ երաժշտական խմբի անվանումը փոխվի՝ կապված անվանման մեջ առկա անգլերեն բաղադրիչի հետ, որը դարձել է քննարկումների առարկա։ Ամենայն հավանականությամբ խումբը կկոչվի պարզապես Иванушки, իսկ International-ը կջնջվի։



Բացի այդ, Մատվիենկոն ասել է, որ խնդրում է, որպեսզի իրեն անվանեն ոչ թե պրոդյուսեր, այլ՝ գեղարվեստական ղեկավար։ «Առհասարակ՝ ագնլիցիզմները զզվեցրել են արդեն։ Այնուհանդերձ, ովքեր ցանկանում են թողնել անգլիալեզու անվանումները, ես կառաջարկեի, որ հավելյալ հարկատեսակ սահմանվեր եւ նրանք հարկվեին դրա համար»,- ասել է Իգոր Մատվիենկոն։



 
 
1/2387
bottom of page