top of page

Իրանի խորհրդարանի նախագահ․ Պատրաստվել ենք բոլոր սցենարներին՝ նույնիսկ իմամ Խամենեիի մահվանը

Mar 1
1 min read


Մենք պատրաստվել էինք բոլոր սցենարներին, և նույնիսկ իմամ Խամենեիի մահվան դեպքի համար ծրագիր էր նախատեսված. հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքեր Ղալիբաֆը, հաղորդում է IRNA-ն:

Ըստ Ղալիբաֆի, ԱՄՆ-ն և Իսրայելը «անցել են կարմիր գիծը և պետք է դրա համար հատուցեն»։

«Իսլամական Հանրապետության համար այս պատերազմը սոսկ գոյաբանական չէ, եկել է վերջնական հատուցման ժամանակը։ Հաշիվներ կմաքրենք ամերիկացիների և իսրայելցիների հետ։ Դուք հատել եք մեր կարմիր գիծը. մենք ձեզ այնպիսի կործանարար հարվածներ կհասցնենք, որ դուք ինքներդ ստիպված կլինեք գթություն խնդրել»,- մեջբերում է լրատվամիջոցը Ղալիբաֆի խոսքը։

 
 
1/2387
bottom of page