top of page

Մենք ամենամեծ շահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն իրար հետ պայմանավորվեն, և այս պшտերազմից Իրանը դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներով․ Ռոբերտ Քոչարյան

  • 3 hours ago
  • 1 min read


Մենք ամենամեծ շահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն իրար հետ պայմանավորվեն, և այս պատերազմից Իրանը դուրս գա ավելի մեծ ազդեցության լծակներ ունենալով։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իրավիճակից դուրս գալը ես ենթադրում եմ Իրանի համար նշանակելու է սանկցիների կամ վերացում, կամ շեշտակի թեթևացում, Սա նոր հնարավորություններ է բացելու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար»,-նշել է նա։

Քոչարյանը նշել է, որ Իրանը ցույց տվեց, թե ինչպես է երկրի աշխարհագրությունը ազդում քաղաքականության վրա։

«Պատերազմի մասշտաբը մեծացրին, հարձակվեցին Միացյալ Նահանգների դաշնակիցների վրա, Պարսից Ծոցի այն երկրների վրա, որտեղ Միացյալ Նահանգներն ունի 13 ռազմաբազա, բայց ոչ միայն ռազմաբազաների վրա, այլ նաև նավթավերամշակող, գազավերամշակող, քիմիական արդյունաբերության վրա և փակեցին Հորմուզի նեղուցը․ ըստ էության, ասիմետրիկ գործողություններով հակակշռեցին Միացյալ Նահանգների հսկայական ռազմական առավելությանը»,-նշել է նա։

 
 
1/2085
bottom of page