top of page

Բուֆոնի որդին շուտով կարող է իր նորամուտը նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում

  • Armen Sukiasyan
  • Feb 16, 2025
  • 1 min read

Իտալական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին՝ Լուիս Թոմաս Բուֆոնը, կարող է շուտով սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է armsport.am-ը:

17-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ ընդգրկվել է իտալական Սերիա Բ-ի՝ «Պիզա»-ի հիմնական թիմի հայտացուցակում «Չեզենա»-ի դեմ հանդիպման համար։

Հետաքրքիր է, որ ի տարբերություն հոր՝ նա ընտրել է հարձակվողի դիրքը։ Այս մրցաշրջանում նա արդեն հասցրել է «Պիզա»-ի երիտասարդական թիմի կազմում խփել 4 գոլ 3 հանդիպման ընթացքում։

«Պիզա»-ն, որը գլխավորում է Ֆիլիպո Ինձագին, պայքարում է Սերիա A բարձրանալու համար։

bottom of page