top of page

Սպերմիդինով հարուստ մթերքները բարելավում են հոգեկան առողջությունը. Journal of Affective Disorders

  • Armen Sukiasyan
  • Nov 12, 2024
  • 1 min read

Հարբինի բժշկական համալսարանի չինացի գիտնականները բնական նյութի՝ սպերմիդինի և դեպրեսիայի ռիսկի նվազեցման միջև կապ են հայտնաբերել: Հետազոտության արդյուքները հրապարակվել են Journal of Affective Disorders (JAD) գիտական ​​հանդեսում:

Սպերմիդինը բնական միացություն է, որը հայտնաբերված է մի շարք մթերքներում, դրանց թվում՝ սոյայում, կարմիր լոբիում, ցորենի սերմում, պնդուկում, ոլոռում, սնկում, սպանախում, ծաղկակաղամբում, բրոկկոլիում, նուշում, պիստակում, շագանակում, բրինձում, սպիտակ հացում, խնձորում, բանանում, ավոկադոյում և կիվիում: Սպերմիդինը հանդիպում է նաև կենդանական ծագման մթերքներում՝ տավարի, հավի, խոզի, հնդկահավի և բադի մսում, ինչպեսդ նաև կաթի և ձվի մեջ:

Սպերմիդինը պոլիամին կոչվող մոլեկուլների խմբի մի մասն է: Դրանք բջջային առողջության համար էական նշանակություն ունեն և առանցքային դեր են խաղում բջջային գործընթացներին աջակցելու, մասնավորապես՝ աճի, վերականգնման և սթրեսից պաշտպանության համար:

Հայտնի է, որ սպերմիդինը նպաստում է բջիջների երկարակեցությանը` առաջացնելով աուտոֆագիա, որը բջիջներին օգնում է հեռացնել վնասված բաղադրիչներն ու օպտիմալ գործել:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 2005-2014 թվականներին ավելի քան 19 հազար մարդու առողջության և սնուցման ազգային հետազոտության տվյալները:

Մասնակիցները տեղեկություն են տրամադրել իրենց սննդակարգի մասին: Այնուհետև տվյալները համեմատվել են տարբեր մթերքներում սպերմիդինի հայտնի պարունակության հետ՝ օրական ընդունման մակարդակը գնահատելու համար:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի բարձր սպերմիդինի ընդունմամբ մասնակիցները ավելի հազվադեպ են գանգատվել դեպրեսիայի ախտանիշներից, քան ընդունման ավելի ցածր մակարդակ ունեցողները:

Այդ կապը պահպանվել է տարբեր տեսակի սպերմիդինով հարուստ մթերքների մեջ: Արդյունքները հաստատվել են վիճակագրական մոդելներով, որոնք ցույց են տալիս, որ սպերմիդինի ամենաշատ ընդունող խմբի մասնակիցները դեպրեսիայի ավելի քիչ շանս են ունեցել, քան դրա ամենացածր քանակն օգտագործող խմբի մասնակիցները:

1/1951
bottom of page