top of page

«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com

  • Armen Sukiasyan
  • Apr 30, 2024
  • 1 min read

Ապրիլի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնի են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց մոտ ծննդաբերության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Գ․ Հ․-ի պտուղը ծնվել է մահացած:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը «Արարատ» բժշկական կենտրոն ընդունված 37-38 շաբաթական հղի Գ. Հ․-ին կեսարյան վիրահատման ժամանակ ժամը 10։40-ին երեխան լույս աշխարհ է եկել մահացած վիճակում:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

bottom of page