top of page

Մարդուն կանչում, ասում են՝ խոստովանի, չխոստովանես՝ քեզ կձերբակալենք. Թորոսյանը կոշտ քննադատեց Աննա Վարդապետյանին

  • Armen Sukiasyan
  • Apr 30, 2024
  • 2 min read

2017 թվականի համեմատ դատարանների կողմից կալանավորումների հաստատումների կրկնակի աճ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կոշտ քննադատության ենթարկելով գլխավոր դատախազին:

«2017 թվականից մինչեւ 2023 թվականի կալանավորումները, ըստ որոնց 2017- 998 կալանավորում, 2018թ- 804, 2019- 968, 2020- 961, 2021- 986, 2022-1207, 2023-1559: Այսինքն 2017 թվականի համեմատ դատարանների կողմից կալանավորումների հաստատումների կրկնակի աճ է եղել, բայց միեւնույն ժամանակ, դուք ասացիք, որ հանցավորության աճը 8.1 տոկոս հիմնականում պայմանավորված է եղել հանկարծամահության դեպքերով եւ իհարկել ծանրն էլ ու առնաձնակի ծանրն էլ է ինչ որ չափ աճել: Ես ուզում եմ հասկանամ ի վերջո, սա օրինակ նախաքննական մարմինների կողմից, ավանդաբար միշտ հայվցող, բայց դատախազության կողմից երբեմն հաստատվող, երբեմն  այդ միտումն է, որ օրինակ հիմա դատախազական հսկողությունը թուլացել է հիմա դուք գրեթե ամեն ինչ հաստատում եք, որ գնա դատարան եւ դատարաններն էլ ինչ-որ չափով հաստատում են, բայց ինչ-որ  չափով էլ չեն հաստատում, թե իրոք մենք այդպիսի վատ հանցավորության վիճակում ենք: Կներեք, բայց իմ մոտ տպավորություն է ստեղծվում եւ այս կտրուկ աճերը համընկնում է ձեր պաշտոնավարման հետ: Խնդրում եմ պարզաբանեք, որովհետեւ այո, կարող է լինել տպավորություն, որ սա օգտագործվում է որպես պատժի միջոց եւ նաեւ խոստովանանքներ կորզելու միջոց»,-ասաց պատգամավորը:

Թորոսյանը նաեւ նշեց, որ պետդեպի զեկույցի մեջ նշել է, որ քրեական արդարադատութան մարմինները շարունակել են հենվել խոստովանությունների եւ հարցաքննությունների ժամանակ ձեռք բերված ինֆորմացիայի վրա՝ հաստատելու մեղադրանքը:

«Կոպիտ ասած մեղադրանքը ներկայացվում է, հետո մարդուն կանչում, ասում են, դե խոստովանի, որ դու ես արել, չխոստովանես, քեզ կձերբակալենք, եթե ձերբակալելուց հետո էլ չխոստովանս, քեզ կտանենք կալանավորման: Իմ մոտ այլ տպավորություն այս ամեն ինչից, չի ստեղծվում»,-ասաց նա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանելով պատգամավորին, ասաց, որ եթե նրա ներկայացրած գրֆիկը համադրվի քրեական հետապնդման ենթարկված անձանց հետ, կտեսնեն, որ մեծ առումով կալանքների թվի նվազում, քանի որ կիրառվում է այլընտրանքային խափանման միջոցը՝ տնային կալանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:


bottom of page