top of page

Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով փախել է. Բագրատ Սրբազանը հորդորեց քայլել դեպի Սուրբ Աննա եկեղեցի

  • Armen Sukiasyan
  • May 30, 2024
  • 1 min read

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքից ճողոպրել է։ 

«Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրով դուրս է  գալիս ու փախնում է։ Ապրես դու, մի անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս, վախկոտ, ստախոս»,-ասաց նա և նշեց, որ գործի ժամին ճողոպրել է մարդը։

Սրբազանը հայտարարեց, որ շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։

Նշենք, որ վաղ առավոտից շարժման անդամները շրջափակել են Կառավարության շենքի բոլոր մուտքերը։


bottom of page