top of page

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի․ Բագրատ Սրբազան

  • Armen Sukiasyan
  • Aug 26, 2024
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում  ասաց Բագրատ Սրբազանը։

«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։

Սրբազանը արձագանքեց նաև դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 

bottom of page