top of page

Պրեմիերա՝ «Բոհեմ» թատրոնում. Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Սիմա Դանսիկ» նոր կատակերգությունը

  • Armen Sukiasyan
  • Aug 19, 2024
  • 1 min read


Օգոստոսի 21-ին և 26-ին Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում  կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։

«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի. «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես որ մենք նույնպես անհամբեր սպասում ենք պրեմիերային և, իհարկե, մեր հանդիսատեսի արձագանքին»։

Նոր ներկայացման դերակատարներն են Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Արեն Սաֆարյանը, Ելենա Կասիմյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գարիկ Միրզոյանը և Կարո Հովհաննիսյանը։ Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Դուրյանի։

bottom of page