top of page

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով

Feb 10
1 min read


Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։

Պաշտպանական ճառ չի եղել, փաստաբան Բաբիշովն այն չի ներկայացրել հենց Վարդանյանի խնդրանքով։

Ադրբեջանական մամուլը Արցախի նախկին պետքարտուղարի ելույթից որևէ բան չի գրել՝ նշելով միայն, որ նա նշել է, որ բանտարկության ժամանակ ծանոթացել է բանաստեղծներ Ֆիզուլիին և Ջավիդին:

Վարդանյանն ավելի վաղ որդու միջոցով փոխանցել էր իր դիրքորոշումը։ Նա ողջ գործընթացը անվանել է արդարադատության իմիտացիա, իսկ դատավարությունը ՝ արդար դատարանի հիմնարար չափանիշներին չհամապատասխանող:

 
 
1/2387
bottom of page