Փարիզ-2024. օգոստոսի 6-ին պայքարի մեջ կմտնեն Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը
- Armen Sukiasyan
- Aug 6, 2024
- 1 min read

Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի:
Պայքարը 1/8-րդ եզրափակչից կսկսեն Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Հունահռոմեական ըմբշամարտի 1/8-րդ եզրափակչի մեկնարկը կտրվի ժամը 13։30-ին։




















