top of page

Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում

Jul 13
1 min read


Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում «երեք առյուծներից» կրած պարտությունից (1-2) հետո։

Նորվեգացի հարձակվողը ծնվել է անգլիական Լիդս քաղաքում և հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

«Իհարկե, ուզում եմ, որ Անգլիան հասնի հաջողության։ Կարծում եմ՝ մանկության տարիներին ես Անգլիայի հավաքականի մարզաշապիկն ավելի շուտ եմ ստացել, քան Նորվեգիայինը։ Մաղթում եմ, որ Անգլիան հաջողության հասնի, քանի որ դա հիանալի երկիր է, մարզաշապիկն էլ շատ գեղեցիկ է»,- Հալանդի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

 
 
1/2387
bottom of page