Կիրանցի մեջ սահմանային հենասյուներ են դրել․ առավոտյան են տեղադրել՝ գաղտնի
- Armen Sukiasyan
- May 20, 2024
- 1 min read

Կիրանց գյուղի մեջ արդեն սահմանային հենսյուներ են դրվել. Կիրանցից հայտնում է լրագրող Անի Գևորգյանը։
Հենասյունների կողքին սահմանապահներ են կանգնած։
Գյուղացիներն այս պահին հավաքվել են ճանապարհին։ Նրանք ասացին, որ առավոտյան են դրել՝ գաղտնի։ Գյուղացիներին թույլ չեն տվել մոտենալ։
«Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքն են դրել»,- ասացին գյուղացիները։
Լրագրողը տեղեկացնում է, որ հենասյուների տեղադրման ժամանակ կիրանցեցիներից մեկի՝ տիկին Խանումի ինքնազգացողությունը վատացել է։ Այս պահին բուժկետում է։
Նրա տունը ևս անցնելու է ադրբեջանական կողմին։




















