top of page

«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան

Feb 16
1 min read


«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական ցանցերում տարածվել է մի ծնողի ծավալուն և մտահոգիչ ահազանգ, որը վերաբերում է հնարավոր դրամահավաքներին և այլ խախտումներին՝ Երևանի թիվ 197 դպրոցում։


Ծնողը պնդում է, որ`


․ 9-րդ դասարաններում պարտադրված գումարներ են հավաքվում


․ Գումարները փոխանցվում են դպրոցի ղեկավարության հետ կապված անձանց


․ Ծնողների բողոքները, ըստ ահազանգի, անտեսվում են


․ Երեխաների նկատմամբ, ըստ ծնողի, կիրառվում է տարբերակված վերաբերմունք


․ Քաղաքապետարանի թեժ գծին ուղղված զանգերը, ըստ ծնողի, մնացել են անարձագանք


․ Առկա են նաև հնարավոր հոգեբանական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ պնդումներ


Հաշվի առնելով բարձրացված հարցերի լրջությունը՝ դիմում եմ՝


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


Երևանի քաղաքապետարան


ոլորտը վերահսկող բոլոր պատասխանատու կառույցներին


խնդրելով՝


- Իրականացնել հրատապ և բազմակողմանի ստուգում


- Պարզել դրամահավաքների և հնարավոր պարտադրանքի առկայությունը


- Ստուգել գնահատման գործընթացի արդարությունը


- Ուսումնասիրել ծնողների բողոքների ընթացքը և արձագանքման մեխանիզմները


- Անհրաժեշտության դեպքում ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը։


Առանձնահատուկ խնդրում եմ նաև կրթության ոլորտի պատասխանատուներին, այդ թվում՝ Ժաննա Անդրեասյանին, ուշադրություն դարձնել բարձրացված խնդրին։


Խոսքը դեռևս ծնողի հայտարարության մասին է, և կարևոր է, որ այն ստանա օբյեկտիվ և թափանցիկ քննություն»։

 
 
1/2387
bottom of page