top of page

Կարող է փոխվել իրավիճակը

Mar 18
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը կուսակցության անվտանգության ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել՝ վերականգնելու երկրի անվտանգության և տնտեսության ոլորտներում, իր խոսքով, հասցված վնասները։



Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը պատրաստվել է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ։ Վերջին ամիսներին կուսակցությունը հանրությանը ներկայացրել է իր տնտեսական և անվտանգային նախաձեռնությունները՝ դրանք ներկայացնելով որպես երկարաժամկետ զարգացման ուղի։


Կարապետյանը նշել է, որ տնտեսական ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կետ ունենալու է հստակ երաշխիք և կիրականացվի Սամվել Կարապետյանի՝ վարչապետ դառնալու դեպքում։ Նրա խոսքով՝ նախատեսվող քայլերը միտված են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, մարզերի բնակչության նվազման դանդաղեցմանը, սոցիալական խնդիրների նվազեցմանը և մայրաքաղաքի զարգացմանը։


Նա ընդգծել է, որ հզոր տնտեսությունը հիմք է կայուն անվտանգության և երկարատև խաղաղության համար։ Նրա գնահատմամբ՝ տնտեսական զարգացումը թույլ կտա ավելացնել պաշտպանական հնարավորությունների ֆինանսավորումը և ներդրումներ կատարել ժամանակակից զինված ուժերի զարգացման մեջ։


Կարապետյանը նաև նշել է, որ նոր իշխանության դեպքում հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի ռազմավարական և տնտեսական կապերը տարբեր երկրների հետ՝ ներգրավելով նոր ներդրումներ։


Անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին՝ նա պնդել է, որ երկրի տնտեսական հարաբերությունները պետք է կառուցվեն հավասար շահերի հիման վրա։ Նրա խոսքով՝ անցյալի քաղաքականությունը հանգեցրել է բացասական հետևանքների, իսկ նոր մոտեցումը կարող է փոխել իրավիճակը։


Կուսակցության ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում և անհրաժեշտ է ձևավորել ուժեղ կառավարման մոդել, որը, ըստ նրա, կապահովի ավելի կայուն և երկարատև խաղաղություն։



 
 
1/2387
bottom of page