top of page

Մենք մոտ ապագայում ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Պեսկով

7 hours ago
1 min read


Ռուսաստանը ակնկալում է, որ մոտ ապագայում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ կկայանա ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ հանդիպում  Այս մասին այսօր «Իզվեստիա»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ այս հարցերի շուրջ քննարկումներն արդեն տեղի են ունեցել։ Սակայն, ներկայումս, ըստ նրա, Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր առաջարկներ չկան, և կողմերը կհանդիպեն հատուկ նոր տարբերակները քննարկելու համար։

 
 
1/2316
bottom of page