Դավիթ Մինասյանի վիճակը հեչ լավ չի, նրա ուշքն ու միտքը մի բան է. Ռուբեն Մելիքյան
- 3 hours ago
- 1 min read

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր այցելել է «Նաիրի» ԲԿ՝ տեսակցելու կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ծնողներին արգելված է տեսակցել նրա հետ։
«Դավիթի վիճակը հեչ լավ չի, ուշագնացություններ, դե գիտեք։ Նրա ուշքն ու միտքը մի բան է»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ նա խիստ ցանկանում է Սուրբ Հարության տոնին այցելել ու ներկա լինել Սուրբ պատարագին ու հաղորդություն ստանալ։
Փաստաբանն ասաց՝ հույս ունեն, որ դրա հնարավորություն տղայի համար կընձեռվի։
Նա նշեց, որ Դավիթի համար հոգեբանորեն շատ ծանր է զույհ եղբոր՝ Միքայելից հեռու լինելը։




















