Թալшնչի անшսուններ... Գնայիր, զnհվեիր, բա խի ես կենդшնի ընդհանրապես. Փաշինյանը՝ արցախցուն
- May 18
- 2 min read

«Երբ, որ մենք պայքարում էինք այդ կլանի դեմ, դուք այդ կլանին միլիարդներով սնում էիք»,- քարոզարշավ իրականացնող Նիկոլ փաշինյանին դիմեց Արցախից բռնագաղթած Արթուր Օսիպյանը՝ փաստելով, որր Նիկոլ Փաշինյանի օրորք մինչև պատերազմը Հայաստանից տասնյակ միլիադներ են ուղարկել Արցախ։
Օսիպյանն ասաց, որ այդ գումարները եկելն են Արցախ և օգտագործվել Արայիկ Հարությունյանին իշխանության բերելու համար։
«2018 թվկանին եկել եք Արցախ, երբ ժողովուրդը բողոքում էր, ասել եք՝ Բակո Սահակյանը պետք է մնա, մի հատ այդ ձեվո եք «գլուշիտ» արել․ Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն էիք հայտնում ու աչք փակում Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա»,- ասաց Օսիպյանը։
Փաշինյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի կարող ինձ մեղադրի փող բաժանելու մեջ»։
Հիշեցնելով, որ Մինսկի խումբը Փաշինյանը լուծարել է՝ արցախցին հարց տվեց, թե Ադրբեջանի նախագահն իր դեմ դրել է, որ ադրբեջանի փախստականները պետք է վերադառնան։
Փաշինյանը հարցրեց, թե ում դեմ է դրել։
Օսիպյանն ասաց թե Ալիևն է ասել։
Փաշինյանը նշեց, թե հայկական կողմի օրակարգում այն չկա, և նրա ասելով չէ։
«Իրա ասելով չէ, դու ի՞նչ ես եկել այստեղ ադրբեջանական նարատիվներ տանում»,- հայտարարեց Փաշինյանը։
Օսիպյանը պատասխանեց.«Ադրբեջանական նարատիվները դուք եք տանում, մի քիչ ցածր խոսացեք...
Մատդ իմ վրա թափ չտաք»,- ասաց Արթուր Օսիպյանը։
Փաշինյանը հակադարձեց. «Չեք կառուցել, թալանել եք»։
Օսիպյանը մատ թափ տալով Փաշինյանի վրա ասաց. «Սուտ ես ասում, դուք եք թալանել»։
«Ռադդ քաշի համբալի մեկը։ Էս Ղարաբաղի փսեվդոէլիտաները թող ռադները քաշենմ գնան։ Արա այ փախածներ, դու ստեղ ինչ գործ ունես ընդհանրապես։ Էս ովքեր են սրանք, եկել են մատ թափ տալով... Արթուր Օսիպյանն եմ՝ գլուխդ պատով ես տվել՝ «Արթուր Օսիպյանն եմ։ Գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը։ Թալանչի անասուններ։ Ղարաբաղի հարցը որ կար գնայիր զոհվեիր, բա խի ես կենդանի ընդ հանրապես։ Դու խի ես կենդանի, որ մի հատ էլ 5 հազար զոհի մասին ես խոսում»,-հերթական անգամ հունից դուրս եկավ Փաշինյանը։




















