top of page

Արսեն Զախարյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Sep 2
1 min read


«Ռեալ Սոսյեդադի»՝ «Էսպանյոլի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակից հետո իսպանական լրատվամիջոցները և մասնավորապես ակումբի երկրպագուները բուռն քննարկել են կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ euro-football.ru-ի հաղորդմամբ, քննարկումը կենտրոնացած է եղել ոչ թե նրա խաղային որակների, այլ նրա խաղադաշտից դուրս գործողությունների վրա։

Տեղական իսպանական Diario Vasco հրատարակությունը հայտնել է, որ Զախարյանը վաղ է դուրս եկել հանդերձարան՝ առանց «Էսպանյոլի» դեմ խաղի մնացած մասը դիտելու։ Աղբյուրի համաձայն, նա երբ հասկացել է, որ դաշտ չի դուրս գալու, հանել է մարզաշապիկը և մի կողմ նետել այն։ Այս ընթացքում Զախարյանը վիրավորական բան է գոռացել մարզիչներից մեկի վրա և առանց սպասելու եզրափակիչ սուլիչին, գնացել է հանդերձարան։

Աղբյուրը նշում է, որ «Ռեալ Սոսյեդադի» և «Էսպանյոլի» խաղից մեկ օր անց ռուս հայտնի լրագրող Անդրեյ Պանկովը հերքել է այդ տեղեկությունները, որ Զախարյանը խառնաշփոթ է առաջացրել մարզման գոտում.

«Իմ տեղեկություններով՝ Զախարյանը որևէ կոնֆլիկտ չունի ակումբի հետ։ Ակումբը նույնպես որևէ կոնֆլիկտ չունի Զախարյանի հետ։ Արսենը գնաց զուգարան և 30 վայրկյան անց վերադարձավ պահեստայինների նստարան»,- նշել է լրագրողը։ 

 
 
1/2387
bottom of page