top of page

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի առաջին մրցակիցը ՉԼ որակավորման առաջին փուլում

Jun 16
1 min read


Շվեյցարական Նիոնում այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում իր մրցակցին իմացավ նաև Հայաստանի չեմպիոնը:

Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում «Արարատ-Արմենիան» կմրցի Լատվիայի չեմպիոնի՝ «Ռիգայի» դեմ: Ըստ վիճակահանության՝ հայկական թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում։

Նշենք, որ որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղերը կայանալու են հուլիսի 7-8-ը, իսկ պատասխան հանդիպումները նախատեսված են հուլիսի 14-15-ին:

 
 
1/2387
bottom of page