Fitch. ԱՄՆ-ի պետական պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 120%-ը մինչև 2027 թվականը
- May 1
- 1 min read

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը մինչև 2027 թվականը կարող է գերազանցել երկրի ՀՆԱ-ի 120%-ը։
«Մենք ակնկալում ենք, որ այս և հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 7,9%-ը։ Ելնում ենք նրանից, որ մինչև հաջորդ տարի առանց այդ էլ բարձր պետական պարտքի մակարդակը կգերազանցի 120%-ը [ՀՆԱ-ի]»,- ասվում է զեկույցում։
ԱՄՆ-ի պետական պարտքն այս պահին գերազանցում է 39,1 տրիլիոն դոլարը, ինչը կազմում է երկրի մեկ բնակչի հաշվով ավելի քան 114 հազար դոլար։




















