top of page

Երեկ Նոյեմբերյանում տեղացած կարկուտը մեծ վնաu է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին

  • 6 hours ago
  • 1 min read


Հունիսի 20-ին տեղացած կարկուտը Նոյեմբերյանում մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։ Այս մասին հայտնում է Նոյեմբերյանի համայնքապետարանը։

«Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։

Առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Ստեղծված իրավիճակի հետևանքները գնահատելու նպատակով` վարչական կենտրոններում իրականացվում են վնասների նախնական հաշվառման աշխատանքներ»,- գրված է հաղորդագրության մեջ։

 
 
1/2193
bottom of page