Մարտուն Գրիգորյանը հաստատել է՝ խուզարկում են իր տունը, մեքենան ու գրասենյակները
- May 22
- 1 min read

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հաստատել է Մարտուն Գրիգորյանը:
Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Գրիգորյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց «խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում»:




















