top of page

Սարսափելի վթար, 32 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Oct 5
1 min read


Նիգերիայում ռազմական ինքնաթիռ կործանվել է, որում 32 մարդ է եղել։ Այս մասին հայտնել է երկրի ավիացիայի և օդատիեզերական զարգացման նախարար Ֆեստուս Կեյամոն։


Նրա խոսքով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իգբոկոդա քաղաքի (Օնդո նահանգ) ռազմածովային բազայի մոտակայքում։

«Նախնական տվյալով՝ օդանավում եղել են 25 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ»,-գրել է Կեյամոն X սոցիալական ցանցում։

Ինքնաթիռը Բենինից ուղևորվում էր Լագոս։


Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։



 
 
1/2387
bottom of page