Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 164-ի
Jun 25
1 min read

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 160-ը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ըստ առկա տվյալների՝ 164 մարդ զոհվել է, 971-ը՝ ստացել վնասվածքներ», - ասել է նա իր ուղերձում։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։




















