Թագավորն ու թագուհին պարել են Կյուրասաոյի ֆուտբոլիստների հետ
- 2 hours ago
- 1 min read

Նիդերանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման հանդերձարանում պարել են Կյուրասաոյի խաղացողների հետ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ փուլի՝ Էկվադորի դեմ խաղից հետո։
Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Սա Կյուրասաոյի առաջին միավորն էր Մունդիալում։
E խմբում Գերմանիան ունի վեց միավոր, իսկ Կոտ դ'Իվուարը՝ երեք։ Էկվադորը և Կյուրասաոն ունեն մեկական միավոր։
Վերջին փուլում Էկվադորը կխաղա Գերմանիայի, իսկ Կյուրասաոն՝ Կոտ դ'Իվուարի հետ։



















