top of page

Հույս ունեմ՝ դեռ մեկ տարի էլ կխաղամ, որից հետո արդեն պարզ կլինի. Հենրիխ Մխիթարյան

  • 1 hour ago
  • 1 min read


Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է, որ ևս մեկ մրցաշրջան կշարունակի հանդես գալ ակումբում, որից հետո միայն պարզ կդառնան կարիերայի հետագա քայլերը։

«Ես չեմ կարող ինձ թույլ տալ կանգնել ճանապարհի կեսին, չավարտել այն ամենը, ինչ սկսել եմ։ Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով։  Հույս ունեմ՝ դեռ մեկ տարի էլ կխաղամ, որից հետո արդեն պարզ կլինի»,- Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։



Նա նշել է, որ չի ցանկանում ֆոտբոլային կարիերան ավարտել ցածր որակի ֆուտբոլով. «Ամեն առավոտ մեծ ցանկությամբ, ոգևորությամբ արթնանում եմ, գնում եմ մարզումների, խաղերի,  հենց դա է, որ պետք է ինձ բարձունքում պահի և չթուլացնի»։

Ըստ նրա, հաջողության հասնելու կա միայն մեկ ճանապարհ՝ աշխատասիրություն, հավատալ ինքդ քեզ։

«Դժվարությունների շնորհիվ է կարելի հասնել հաջողության, հաջողության հասնելու ճանապարհը դժվար է, պետք է պայքարել, աշխատել, հավատալ ինքդ քեզ»,- ասել է Մխիթարյանը։

Ըստ նրա, չկա տաղանդ առանց կարգապահության, չկա կարգապահություն առանց աշխատասիրության։

Հենրիխ Մխիթարյանի խորհուրդն է գալիք սերնդի ֆուտբոլիստներին. «Փորձել աշխատել ամեն օր թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս, հնարավորինս  քիչ օգտագործել  հեռախոսները, սմարթֆոնները, դա միայն խանգարում է»։

 
 
1/2192
bottom of page