Եթե մենք այսօր դուրս բերեինք մեր nւժերը, Իրանից 20 տարի կպահանջվեր իրենց երկիրը վերականգնելու համար. Թրամփ

Եթե մենք այսօր դուրս բերեինք մեր ուժերը, Իրանից 20 տարի կպահանջվեր իրենց երկիրը վերականգնելու համար։ Այս մասին ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե մենք այսօր դուրս բերեինք մեր ուժերը, նրանցից 20 տարի կպահանջվեր իրենց երկիրը վերականգնելու համար, և այն այլևս երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին նախկինում էր»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ Իրանն այլևս չի կարողանա նախկինի պես ֆինանսավորել ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլլահին։
Թրամփը հավելել է, որ իր տեսանկյունից Թեհրանի համար իրավիճակը մնում է շատ պայթյունավտանգ, այդ թվում՝ նավթային ենթակառուցվածքների համար առկա ռիսկերի պատճառով։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ արդյունահանման դադարեցման դեպքում ստորգետնյա նավթային համակարգերը կարող են ավերվել, ինչը հսկայական վնաս կհասցնի երկրի նավթային ոլորտին։
«Դուք կկարողանաք վերականգնել 30-40%-ը, բայց այլևս երբեք չի լինի այնպես, ինչպես հիմա է»,- ընդգծել է Թրամփը։




















