top of page

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

  • 3 hours ago
  • 1 min read


Թեհրանին շվեյցարական Բյուրգենշտոկում կայացած քննարկումների ընթացքում Կատարի և Պակիստանի շնորհիվ հաջողվել է համաձայնեցնել մի շարք հարցերի լուծումներ, այդ թվում՝ նավթի արտահանման և Իրանի ակտիվների ապասառեցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման տուրքերը, հանվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկել է Իրանի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագիրը», - գրել է Արաղչին:

 
 
1/2194
bottom of page