«Միսս աշխարհ-2026» մրցույթի հաղթող է դարձել 24-ամյա ուսուցչուհի Ջոհեյրի Մոլանը Դոմինիկանայից

«Միսս աշխարհ» տիտղոսն այս տարի ստացել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ, 24-ամյա ուսուցչուհի Ջոհեյրի Մոլան:
«Միսս աշխարհ» տիտղոսն այս տարի ստացել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ, 24-ամյա ուսուցչուհի Ջոհեյրի Մոլան:
Վիետնամական Նյաչանգ քաղաքում տեղի է ունեցել «Միսս աշխարհ» մրցույթի եզրափակիչը. ժյուրին 111 հավակնորդների միջից ընտրել է հաղթողին, որը դարձել է Մոլան: «Առաջին փոխ-միսս» տիտղոսը ստացել է Էլիզաբեթ Ռեյեսը Իսպանիայից, մրցույթում երրորդն է դարձել Մալայզիայի ներկայացուցիչ Թաանուսիա Չեթին:
Մոլայի մասին հայտնի է, որ նա ավարտել է Մեխիկոյի Իբերոամերիկյան համալսարանը «Բիզնեսի կառավարում և վարչարարություն» մասնագիտությամբ: Այժմ աղջիկն ապրում է Նյու Յորքում և համատեղում է մոդելի, Univision հեռուստաալիքի թղթակցի և սոցիալական մանկավարժի աշխատանքը դպրոցում, որտեղ ուսուցումն իրականացվում է իսպաներենով:
Նոր «Միսս աշխարհը» նաև հիմնադրել է երեխաների համար իր բարեգործական նախագիծը՝ «Վաղվա ձայները». այժմ դա պորտալ է, որտեղ իսպանախոս դպրոցականներին օգնում են հավատալ իրենց ուժերին և գտնել իրենց:




















