top of page

Վեհափառ Հայրապետի գործը Երևանի քրեական դատարանում է

Sep 1
1 min read


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Տեղեկությունը հաստատել են Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ի հետ զրույցում, նշել են, որ գործը Երևանի քրեական դատարանում այսօր ստացվել է։ Մակագրման մասին տվյալներ այս պահին դեռևս առկա չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ դատավորն էր հրաժարվել քննել Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշել էր ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերամակագրվել էր Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան։

 
 
1/2387
bottom of page