top of page

Ալիևը ներում է շնորհել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացուն

Sep 23
1 min read


Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանին ներում շնորհելու մասին։ Այդ մասին հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել մի շարք դատապարտված անձանց ներում շնորհելու մասին։ Ներում է շնորհվել ընդհանուր առմամբ 20 անձի՝ 15 Ադրբեջանի քաղաքացի և հինգ օտարերկրյա քաղաքացի։ Արտասահմանյան քաղաքացիների թվում կան երկու Թուրքիայի քաղաքացի, մեկ Ֆրանսիայի քաղաքացի, մեկ Պակիստանի քաղաքացի և մեկ անձ, որն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն», -ասվում է հայտարարության մեջ։

Ներման արժանացածների թվում է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, ով նախկինում մեղադրվում էր Ֆրանսիայի օգտին լրտեսություն անելու մեջ։


Մարտի 16-ին Բաքվի դատարանը Ռայանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման։

 
 
1/2387
bottom of page