Թարգեք լրիվ «списать» արած մարդկանց վրա ուշադրություն դարձնել. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

«Եկեք հիշենք, թե ինչի համար ենք եկել այստեղ։ Թարգեք լրիվ «списать» արած մարդկանց վրա ուշադրություն դարձնել, Խնդրում եմ նաև իմ լրագրող գործընկերներին. դուք լավ վերնագրերի հետևից գնալով, քաղաքական խոսույթը վերածում ենք իրար վիրավորելու մարաթոնի սակայն մենք պետք է կենտրոնանանք մարդկանց կյանքը լավացնելու վրա»,-Աժ միջանցքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Վերջինս նման հորդորով արձագանքեց լրագրողների՝ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը արձագանքելու խնդրանքին։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը այսօր սոցցանցերում գրել էչ.
«ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի), մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ...»:




















