Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել․ Զախարովա

Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու ծրագրերը վկայում են բարոյական անկման մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դժվար է ավելի ակնառու վկայություն գտնել այն բանի, թե ինչպիսի բարոյական և հոգևոր անկման է հանգեցնում ժամանակակից անդեմ, բարոյապես աղքատ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրացումը։
Ռուսաստանը չի կարող նման ծրագրերը դիտարկել երևանյան իշխանությունների կողմից ընդունված մի շարք որոշումներից և իրականացված քայլերից անջատ։ Նրա խոսքով՝ նման միջոցները նման են ընդհանուր պատմության և հիշողության նկատմամբ «իսկական ծաղրանքի։ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:
Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Հավանաբար, Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են այնպես, ինչպես մոռացան, թե հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է Ռոզալյա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում Մոսկվայում՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում։ Քաջ իմանալով Ռոզալյա Սերգեևնայի պողպատե կոփվածքը՝ մենք չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նրանք, որոնք ծաղրում են պատերազմի հիշողությունը, ինչպեսև եկեղեցին, ոչ մի սրբություն չունեն»,- նշել է նա։
Զախարովան նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ Հայաստանի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան սաստելու Վլադիմիր Զելենսկուն, երբ վերջինս Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Կարմիր հրապարակում մայիսի 9-ի շքերթին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։




















