Հզոր պայթյուն Դալլասում, շենքից ոչինչ չի մնացել. Կան զոհեր և վիրավորներ
- May 29
- 1 min read

Դալլասի բնակելի շենքերից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունիցել, ինչին հաջորդել է խոշոր հրդեհ։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն մեկ երեխա և ևս երկու չափահաս։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ այն զգացվել է նաև շրջակա տներում։ Ըստ պաշտոնյաների՝ փրկարարները դեպքի վայր էին շտապում գազի արտահոսքի ահազանգով, երբ պայթյունը տեղի է ունեցել։
Դալլասի հրշեջ-փրկարարական ծառայության խոսնակ Ջեյսոն Էվանսը հայտնել է, որ առնվազն հինգ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռ հստակ չէ, թե քանի մարդ է բնակվել Օուք Քլիֆ թաղամասում գտնվող երկհարկանի շենքում, որտեղից բարձրացող սև ծուխը երևացել է մեծ հեռավորությունից։
Իշխանությունները չեն բացառում, որ փլատակներում դեռ կարող են մարդիկ գտնվել, որոնողական աշխատանքներտը շարունակվում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը կարող է կապված լինել գազատարի վնասման հետ, որը, վնասվել է շինարարական աշխատանքների ընթացքում։
Բնակիչները պատմել են, որ պայթյունից առաջ որոշ մարդիկ գազի հոտ են զգացել, սակայն դրան մեծ ուշադրություն չեն դարձրել։ Պայթյունի պահին շատերը տանն են եղել, և ստիպված են եղել արագ տարհանվել։ Ստեղծվել է տարհանման կենտրոն, որտեղ հավաքվել են տուժածների հարազատները՝ փորձելով գտնել իրենց ընտանիքի անդամներին։
Հրշեջները շարունակել են աշխատել ամբողջ գիշեր՝ փլատակներում փնտրելով հնարավոր տուժածների, մինչդեռ ամբողջ շենքից գրեթե ոչինչ չի մնացել։
Բնակիչներն ու ականատեսները պատմել են, որ պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ պատուհաններն են ցնցվել, իսկ մարդիկ վախեցած դուրս են փախել տներից։




















