Ջորջիայում տանը ծխելու շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ 5 մարդ է զոհվել. NYT
Oct 11
1 min read

Ջորջիա նահանգում ընտանեկան բռնության հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Դեպքի մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
«Դուգլասում տեղի ունեցած կրակոցները կապված են եղել ընտանեկան բռնության հետ... հինգ մարդ մահացու վիրավորվել է», - գրել է թերթը։
Տեղական ոստիկանապետ Բրանեն Պրուետը լրագրողներին ասել է, որ կրակոցներից մի քանի ժամ առաջ մի կին զանգահարել է ոստիկանություն՝ բողոքելով, որ իր ամուսինը ծխում է տանը։
Կրակոցների մասին հաղորդագրություններից հետո ոստիկանությունը ավելի ուշ արձագանքել է դեպքի վայր և հայտնաբերել չորս դի, ինչպես նաև մեկ վիրավոր տղամարդու, որը հետագայում մահացել է հիվանդանոցում։




















