top of page

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն դոլարին համարժեք գումար

Feb 17
1 min read


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից  հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 9 անշարժ գույք.

  • 3 տրանսպորտային միջոց.

  • 1 իրավաբանական անձանցում մասնակցություն.

  • 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.

  • 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.

  • 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.

  • 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

  • 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

 
 
1/2387
bottom of page