top of page

Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Oct 11
1 min read


Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, որը 83-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում: Մրցախաղը տևեց 1 ժամ 18 րոպե: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ ավստրալացի Ալեքս Դե Մինորը, կամ ճապոնացի Ռոի Սակամոտոն: Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,415,725 դոլար է։ Դավիթ Եղիազարյան




 
 
1/2387
bottom of page